19.07.2013|
12:12
Որ նոր Վերնիսաժ էի գնացել, ասես ծծած մոմպաս լինեի: Մեր Վահագնն ասում էր` Ջավախյանը որ Վերնիսաժ եկավ, ոնց որ մինչև ութսունութ թվականի Վանո Սիրադեղյանը լիներ: Առողջությունս ոչինչ, ես բողկի պես պինդ էի ու, եթե հավատամ «սորտիս», բավականին երկարակյաց: Սակայն առողջությունիցս էլ երկարակյաց դիվային որովայնս էր, որ աժդահա սարի պես բլրվել էր առջևս: Դա չէր վրիպում ոչ ոքի աչքից, ամենից շատ` հնգամյա թոռնիկիս` Սոֆիկի շագանակագույն աչուկներից: Այդ օրն էլ թաթիկը դրել էր փորիս, ասես մեջի եղած-չեղածը զննելիս լիներ: